ԺամանցՇոու-բիզնեսՏեսանյութ

Քիմ Քարդաշյանը Թաթա Սիմոնյանի երգի ներքո հայկական սուրճ է վայելում (Տեսանյութ)

Այսօր Թաթա Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում կիսվել է մի տեսանյութով, որը հրապարակել էր Քիմ Քարդաշյանը, Ինստագրամի իր էջի՝ «Story» բաժնում։

Տեսանյութում համաշխարհային ճանաչում ունեցող հայուհին վայելում է հայկական սուրճ, որով կիսվել է իր հետևորդների հետ, տեսանյութի վերևում մեկնաբանելով՝ «Armenian Coffee»։ Բայց այս ամենն այնքան էլ զարմանալի չէ, որքան այն պահը, որ Քիմը սուրճը վայելում է հայկական երաժշտության ներքո, իսկ ավելի հստակ՝ Թաթա Սիմոնյանի «Սիրո ավետիս» երգի ներքո։

Այս ամենը չի վրիպել Թաթայի աչքից, ինչը հավանաբար շոյել է երգչի ինքնասիրությունը և նա էլ իր հերթին Քիմի հրապարակած տեսանյութը տեղադրել է իր էջում՝ տեսանյութին կից կատարելով հետևյալ գրառումը․

«Դե ասեք, Թաթայի ո՞ր երգն է լսում Քիմ Քարդաշյանը՝ հայկական սուրճ խմելիս»։

Տեսանյութը՝ ստորև․

Կիսվել նյութով