Մամուլ

Քանի՞ նույն անուն-ազգանուն-հայրանունով մարդ կա Երևանում․ Ձեր անունը կա՞ այնտեղ

Քանի՞ նույն անուն-ազգանուն-հայրանունով մարդ կա Երևանում․ Ձեր անունը կա՞ այնտեղ

Ոստիկանության մամուլի ծառայությունից Bavnews.am-ին հայտնեցին, որ առկա են 30 անձանց վերաբերյալ տվյալներ, որոնց անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ նույնն են, սակայն նրանք տարբեր անձինք են։

Ըստ հրապարակված տվյալների` Երևանում գրանցված են 2 Ավետիսյան Անահիտ Գառնիկի, 2 Գալստյան Վարդան Սամվելի, 2 Գևորգյան Արմինե Աշոտի, 2 Խաչատրյան Աղունիկ Հրանտի, 2 Խաչատրյան Լիլիթ Սամվելի, 2 Հակոբյան Հերմինե Հովհաննեսի, 2 Հայրապետյան Գագիկ Վանյայի, 2 Հարությունյան Մարիամ Արսենի, 2 Մարտիրոսյան Օֆելյա Հարությունի, 2 Մկրտչյան Արմեն Սերյոժայի, 2 Մկրտչյան Լիանա Գևորգի, 2 Սահակյան Գայանե Ռազմիկի, 2 Սահակյան Սարգիս Արմենի, 2 Սարգսյան Մարիամ Գուրգենի, 2 Վարդանյան Արթուր Աշոտի։

Իսկ Ձեր անունը կա՞ր այստեղ արդյոք։

Կիսվել նյութով