Շոու-բիզնեսՏեսանյութ

«Քայլ արա» երգը ստեղծվել է 6 տարի առաջ. չպահանջե՞մ հեղինակային իրավունքներս Փաշինյանից»․Զարուհի Բաբայան

Երգչուհի Զարուհի Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր երգի տեսանյութը, որն արվել է 2014 թվականին, ու դրան կից գրել է.

«Չես կարող սեր քարոզել՝ տարածելով ատելություն և չարություն, արդարություն պահանջել՝ քննադատելով և չընդունելով այլ կարծիք կամ մոտեցում։ Ուրախ եմ, որ այս պայքարում հայտնի և ճանաչված դեմքերը չեն, որ ստիպել են մարդկանց գալ հրապարակ։

Սա եղել է Հայաստանի քաղաքացիների գիտակցված քայլը, պայքարը և դժգոհությունները բարձրաձայնելու ցանկությունը, որն ամենակարևոր ձեռքբերումն է։ Իսկ արտիստները ժողովրդի թշնամիները չեն․ նրանք միշտ եղել են ազգի կողքին թե՛ ուրախ, թե՛ դժվար պահերին։

Համբերությունն ու հավատը մեր կյանքի ուղեկիցներն են եղել վերջին տարիների ընթացքում։ Մեր սերունդը տեսել է փոփոխություններ, ապրել զրկանքներով և ունեցել դժվար օրեր, սակայն հույս և սպասում ունեինք՝ մի օր լավ է լինելու,բայց ոչ մեկ օրում։ Մարդը միշտ ձգտելու է ազատության և արդարության՝ անկախ մասնագիտությունից։

Հուսամ այլևս չի օգտագործվի «մեկ ա մեզանից ոչինչ կախված չի» արտահայտությունը։

հ․գ Վերջում ուզում եմ ներկայացնել «Քայլ արա» երգը, որը ստեղծվել է 6 տարի առաջ տաղանդավոր ընկերներիս՝ Ավետ Բարսեղյանի և Մանե Հակոբյանի հետ համագործակցության արդյունքում։

Մտածում եմ՝ չպահանջե՞մ հեղինակային իրավունքներս  Նիկոլ Փաշինյանից»:

Կիսվել նյութով