ՄամուլՔաղաքականություն

Փաշինյանն արձագանքում է վարչապետ Սարգսյանի կոչին

«Եթե ինքը էդ օրակարգը ընդունում է, մենք պատրաստ ենք քննարկել իր հեռացման պայմանները: Եվ երեկ ասացի, որ մենք վենդետաներ չենք ուզում, վրեժխնդրություններ չենք ուզում: Մենք ուզում ենք, որ իշխանության փոխանցումը ժողովրդին տեղի ունենա մաքսիմալ անցնցում», – նշեց Փաշինյանը:

Դիտարկմանը, որ վարչապետը զգուշացրել է, թե կարող են անդառնալի կորուստներ լինել, Փաշինյանն արձագանքեց․ – «Ես էլ եմ կարծում, որ կարող են լինել անդառնալի կորուստներ: Դրա համար Սերժ Սարգսյանին կոչ եմ անում անհապաղ ընդունել մեր բոլոր պայմանները»:

«Ես չեմ կարող որոշումներ կայացնել: Ես պիտի ենթարկվեմ ժողովրդի որոշումներին: Դուք տեսաք, թե երեկ ժողովուրդը ինչպես արձագանքեց երկխոսության մասին կոչին: Նրանք ասացին՝ ուշ է, ուշ է․․․ Ժողովուրդը նաև համաձայնեց Սերժ Սարգսյանի հեռացման պայմանները քննարկել»:

Նյութի աղբյուրը՝ azatutyun.am

Share