Մամուլ

Փաշինյանը մեղքս գալիսա․ ինչ պայմաններում է աշխատում էս մարդը․ բախտները բերեց, որ բաժակով ջուրը չծեփեց պատերին (Տեսանյութ)

Սեպտեմբերի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում էր ունեցել Արարատի մարզի համայնքապետերի և մարզպետի հետ, որի ընթացքում գյուղատնտեսական տարբեր հուզող հարցեր քննարկեցին և փորձեցին որևէ ելք գտնել։

Հանդիպման ընթացքում մի դեպք տեղի ունեցավ, երբ վարչապետի հարցին, թե քա՞նի հակակարկտային կայան կա և քա՞նի հեկտար կաթիլային ոռոգվող հող կա, Արարատի մարզպետի և համայնքապետերի պատասխանները, (որից ակնահայտ երևաց, որ նրանցից և ոչ ոք չի տիրապետում տվյալներին) դարձավ հետագայում քննարկամ թեմա։

Անդրադառնալով այդ դեպքին՝ Աշոտ Ասատրյանը, ֆեյսբուքի իր էջում հետևյալ գրառումն է կատարել.

«Նայում եմ սա ու Փաշինյանը մեղքս գալիսա։ Իմ արև մի պահ պատկերացրեք , թե ինչ պայմաններում է աշխատում էս մարդը։ Երբ մարզպետը չի պատկերացնում 40 հազար հեկտարը ինչ է, երբ մարդիկ նստած ամենահասարակ հարցին չեն կարողանում պատասխանել։ Ու սա միայն Գարիկի մոտ չէ, համատարած կառավարությունը վերածվել է 1 մարդու աշխատանքի, երբ երկրի վարչապետը միայնակ փորձում է բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց դարձնել մասնագետ։

Ինչ խոսք ամուր նյարդեր են հարկավոր, բախտները բերեց, որ բաժակով ջուրը և միկրաֆոնը չծեփեց պատերին, երբ կոնկրետ հարցին մաթեմատիկայի քննությունից կտրվող աշակերտի մակարդակի պատասխաններ էր ստանում»։

Share