Մամուլ

Փաշինյանը խոստացել է լուծել Ավշարի Արայիկի «դրածոյի» հարցը․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արտաշատի ավագանու անդամների հետ՝ քննարկելու քաղաքում ստեղծված վիճակը:

Արդեն կես տարուց ավելի ավագանու անդամները հրաժարվում են նիստեր գումարել՝ չցանկանալով աշխատել քաղաքապետ Կարեն Բենիամինյանի հետ, ով, ըստ ավագանու անդամների, Ավշարի Արայիկի՝ Արայիկ Գրիգորյանի դրածոն է:

Վարչապետ Փաշինյանը խոստացել է առաջիկայում անդրադառնալ խնդրին եւ համայնքի համար ընդունելի լուծում գտնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվել նյութով