ՄամուլՍպորտ

Փակել են Գյումրի-Երևան ճանապարհը, պահանջում են Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը․ «Առավոտ»

Aravot.am-ը գրում է․ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մեծ թվով երկրպագուներ՝«Հայրապետյան հեռացիր», «Ձեռքերդ հեռու մեր Շիրակից» ցուցապաստառներով, փակել են Գյումրի-Երևան ճանապարհի Ազատանի հատվածը՝ պահանջելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը։

Նրանք ՀՖՖ-ի կողմից հրապարակված ՈՒԵՖԱ-ի նամակը, որով ՈՒԵՖԱ-ն իբրև թե վարույթ է սկսել «Շիրակ»-ի դեմ Երևանի «Բանանց»-ի հետ պայմանավորված խաղ անցկացնելու վերաբերյալ, համարում են կասկածելի ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից պահանջում են հրապարակել ՈՒԵՖԱ-ի բոլոր նամակները Հայաստանում տեղի ունեցած պայմանավորված խաղերի վերաբերյալ:

Նյութի աղբյուրը՝ aravot.am

Կիսվել նյութով