Շոու-բիզնես

«Ցավից գալարվում էի գետնին». Իննա Խոջամիրյանը` «Սահմանին 2» ֆիլմի և Էդգար Իգիթյանի ուժեղ հարվածի մասին

Tert.amLife-ը գրում է.
Դերասանուհի Իննա Խոջամիրյանը, ով այս շրջանում նկարահանվում է «Էլենի օրագիրը» հեռուստասերիալում, իր մասնակցությունն ունի նաև «Սահմանին» բազմասերիանոց ֆիլմում։ «Շանթ» հեռուստաընկերության այս նախագիծն առանձնանում է նկարահանման մասշտաբներով, թերևս դա է պատճառը, որ մոտ մեկ տարի առաջ նկարահանված ֆիլմը եթերում կլինի միայն ապրիլի 2–ից։ Այս նախագծում նկարահանված դերասանները փաստում են, որ մասնագիտական ձեռքբերում են համարում այն։
Իննան խաղացել է նաև «Սահմանին 1»-ում, սակայն երկրորդ ֆիլմում հեռուստադիտողներն Իննային կտեսնեն ոչ թե կերպարի շարունակությամբ, այլ նոր կերպարով։ Առաջին ֆիլմում սահմանամերձ գյուղում ապրող աղջկա մարմնավորող դերասանուհին երկրորդ ֆիլմում միացել է հատուկ ջոկատայիններին։
«Սահմանին 2»-ում մարմնավորում եմ դիպուկահար աղջկա՝ Մանեին, ով որոշ իրադարձությունների արդյունքում նոր հրամանով ժամանակավոր ծառայության է անցնում հատուկ ջոկատի կազմում։ Ուժեղ, սառը, հավասարակշռված աղջիկ է, ով իր նախապատմությունն ու ծառայության անցնելու հիմնավոր պատճառներն ունի։ Ծառայության ընթացքում Մանեն հասցնում է նաև իր անձնական ու սիրային ինտրիգն ունենալ հերոսներից մեկի հետ»,– ասաց Իննան, սակայն ավելին չբացահայտեց։ Ասում է` ֆիլմը, միանշանակ, դիտել է պետք։
Նյութի աղբյուրը՝ Tert.amLife
Կիսվել նյութով