Մամուլ

Ցավալի լուր․ Մահացել է Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ գայլը

Վարուժան Ավետիսյանը ժամեր առաջ հայտնեց, որ մահացել է Արցախյան ազատամարտիկ, «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ, 5 երեխաների հայր՝ Արայիկ Խանդոյանը.

«Խորը կսկիծով հայտնում եմ, որ մոտ մեկ ժամ առաջ մահացել է Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ գայլը»:

Արայիկ Խանդոյանը ծնվել է 1971 թ. ապրիլի 19-ին Արագածոտնի մարզի Վերին Սասունիկ գյուղում:

Արայիկ Խանդոյանը ռազմական կարիերան սկսել է 1988 թվականին, երբ նա, լինելով դեռ 17 տարեկան, Ծաղկահովիտ գյուղի մոտակա խորհրդային ռազմաբազայից զենք և զինամթերք էր հայթայթում՝ հայկական կամավորական ջոկատներին տրամադրելու նպատակով:

Կիսվել նյութով