ԺամանցՄամուլՏեսանյութ

Տպավորիչ կադրեր` զինհաշմանդամ Գևորգ Այվազյանի և ուկրաինուհի Ինգա Շերբակի հարսանիքից (Տեսանյութ)

Երեկ տեղի է ունեցել զինհաշմանդամ Գևորգ Այվազյանի և ուկրաինուհի Ինգա Շերբակի հարսանեկան արարողությունը: Այդ առիթով Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրառում կատարել․

«Այս տարվա իմ ամենաուրախ օրն էր այսօր: Այսքան երջանիկ ինձ վաղուց չէի զգացել, ոչ միայն ես, այլև մեր բոլոր ընկերները: Մեր Գևորգ Այվազյանի և hրաշք Ինգա Շերբակի հարսանիքն էր: Կողքի սեղնաններից էլ իմանալով,որ զինվոր հարսանիք է եկան ու սկսեցին իրենց նվերները մեր զինվորին տալ: Էլ ծաղկեփունջ, էլ զինվորին նվիրված երգեր, մի խոքով ամբողջ ռեստորանը մեր զինվորի հարսանիքն էր տոնում

Իսկ մեր Դավիթն այսպիսի հրաշք անակնկալ մատուցեց բոլորիս, նա կանգնեց ու պարեց, կեցցե Դավիթը, կեցցե նրան վերականգնող ամբողջ թիմը: Մեր «Հայրենիքի պաշտպանի տուն»-ը մի մե՜ծ, տաք, ծով գուրգուրանքով լցված ընտանիք է, որտեղ հաճախ այսպիսի հրաշքներ են լինում»։

 

 

Կիսվել նյութով