Մամուլ

Տղամարդու գրպանից դրամը գողացած Անին 28-ամյա Անահիտն է. աղջիկը բերման է ենթարկվել

Չարենցի փողոցի տներից մեկից գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման է ենթարկվել Երևանում ապրող 28-ամյա Անահիտը։ Նա խոստովանել է, որ հունիսի կեսերին ապօրինի մուտք է գործել մայրաքաղաքի Չարենցի փողոցում գտնվող մի տուն և գողություն կատարել։

Բացի վերոհիշյալը, ոստիկանության Մարաշի բաժանմունքում այլ դեպքի հետ կապված հանգամանքներ էլ պարզվեցին։ Հուլիսի 12-ին՝ ժամը 14-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում ապրող 31-ամյա մի տղամարդ ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր տվել, որ տաբատի գրպանից գողացել են 170.000 դրամ։ Ըստ նրա՝ գողությունը կատարել էր Անի անունով մի աղջիկ։ Մարաշի քրեական հետախույզները պարզեցին, որ տղամարդու տաբատից դրամը վերցրած Անին 28-ամյա Անահիտն է, որին իրենք բերման են ենթարկել բնակարանային գողության կասկածանքով։

Կիսվել նյութով