Աշխարհ

Տղամարդն առանց ուղեղի մի մասի ապրել է մինչև խոր ծերություն (ֆոտո)

Տղամարդն առանց ուղեղի մի մասի ապրել է մինչև խոր ծերություն։ Իռլանդացի բժիշկներն արձանագրել են իրենց պրակտիկայում ամենաանսովոր դեպքերից մեկը:

84-ամյա տղամարդը, ով ուժեղ անկումից հետո տեղափոխվել էր հիվանդանոց՝ գլխապտույտով և գլխացավերով, ապրել է մինչև խոր ծերություն՝ առանց գլխուղեղի աջ կիսագնդի:

Սակայն բժիշկների կողմից նախնական ախտորոշումը չի հաստատվել, ինսուլտի փոխարեն համակարգչային տոմոգրաֆիան ցույց է տվել ուղեղի աջ ճակատային հատվածում մոտ 10 սանտիմետր երկարությամբ «օդային խոռոչ»:

Հետազոտության արդյունքում հայտնաբերվել է օստեոմա` լավորակ գոյացություն դեմքի ոսկրային մասում, որը զատում է ռնգային խոռոչն ուղեղից:

Առաջացած ճնշման պատճառով տղամարդը, ով բազմիցս բողոքել էր բժշկին գլխապտույտներից, միկրոինֆարկտ է տարել:

Հաջորդ 12 շաբաթների ընթացքում օպերատիվ խնամքն ու հետևողականությունը ցույց են տվել, որ ուղեղում հայտնաբերված «արատները» առողջության համար ոչ մի վտանգ չեն ներկայացնում:

Տղամարդն առանց ուղեղի
Կիսվել նյութով