Աշխարհ

Վրացիների կրեատիվ պահպանակները մեծ աղմուկ են բարձրացրել. Թամար թագուհուց մինչև Ստալինի պատկերներով

Վրացիների կրեատիվ պահպանակները մեծ աղմուկ են բարձրացրել. Թամար թագուհուց մինչև Ստալինի պատկերներով

Armeniasputnik.am-ը գրում է․ «Աիիսա» վրացական ընկերության պահպանակները լուրջ աղմուկ են բարձրացրել հասարակության շրջանում, արտադրանքի տարածման «կրեատիվ մոտեցումը» դուր չի եկել քաղաքական գործիչներին և պատրիարքարանին։

«Սաքարթվելո» կուսակցությունը և պատրիարքարանն արդեն քննադատել են արտադրողներին, որոնք պահպանակների փաթեթների վրա պատկերել են քաղաքական գործիչների, այդ թվում` վրացական եկեղեցու կողմից սրբադասված անձանց պատկերները։

pahpanak

Վրացական «Աիիսա» ընկերությունը, որի հիմնադիրն Անանիա Գաչեչիլաձեն է, պահպանակներ է արտադրում 2017թ-ից։ Թամար թագուհու, Մայր Վրաստանի, քաղաքական գործիչների պատկերներով և եկեղեցական տոներին նվիրված արտահայտություններով փաթեթներն իսկական սկանդալ են բարձրացրել Վրաստանում։

Լուսանկարները կարելի է տեսնել ընկերության ֆեյսբուքյան էջում։

Օգտատերերը հատկապես կոշտ քննադատության են ենթարկել Թամար թագուհու և Մայր Վրաստանի պատկերներով պահպանակների լուսանկարները։

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ

Կիսվել նյութով