Մամուլ

«Վտանգ կա, որ մինչև եկող տարվա գարուն մարտական գործողությունները վերսկսվի»․ Գևորգ Գևորգյանը՝ սահմանին տիրող իրավիճակի մասին

«Ես իմ բոլոր հարցազրույցներում միշտ շեշտում եմ, որ մեր սահմանային պաշտպանվածության մեջ կարևոր է Հայոց բանակի դերը»,- Primenews.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Գեւորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-երիտասարդական կենտրոնի հիմնադիր, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը:

Գևորգյանը նշում է, որ պատերազմին նախապատրաստվելու ինֆորմացիաները պետք է պաշտոնական բնույթ կրեն.«Մենք ունենք ՀՀ Պաշտպանության նախարարություն, հետախուզության վարչություն, որտեղ լուրջ և պրոֆեսիոնալ կադրեր կան և իրենց գործը կատարում են արժանապատվորեն:Ամեն դեպքում` երկիրը մտահոգ է․․․ ես իմ կողից կարող եմ ասել, որ մենք զինակից ընկերներով կանխատեսումներ ունեցել ենք, ժամանակին հետևելով ընթացող պրոցեսներին:

Հայաստանում ընթացքող ներքաղաքական գործընթացները հնարավորություն են տվել մեր թշնամի, ագրեսիվ պետությանը թիրախավորել մեր երկիրը: Վտանգը կա և մինչև եկող տարվա գարուն սպասվում է մարտական գործողությունների վերսկսում»,-նշեց Գևորգ Գևորգյանը:

Հետախույզի խոսքով` մենք կպայքարենք հանուն մեր երկրի և կփորձենք քաղաքական դաշտի շնորհիվ «սանձահարել» պատերազմը: «Մենք կանգնած ենք լուրջ խնդրի առաջ և հարկավոր է ուշադրություն դարձնել գերկարևոր խնդիրների վրա: Մենք ունենք բանակ և կարևոր է բանակին լուրջ ուշադրություն դարձնել, ենք պետք է նաև ազգայինը ոտքի հանենք և ապազգայինը թղնենք մի կողմում․․․

Պետք է որդեգրել ազգային ուղղվածությունը և սև ու սպիտակի «դիշովի» պիառները թողնենք մի կողմ, որովհետև սրանք պետության հիմքերը խաթարող քայլեր են: Պետք է նման մոտեցումները ընդմիշտ վերացվեն, որովհետև դա քանդում է մեր բանակի թիկունքը»,-ընդգծեց Գևորգ Գևորգյանը:

Աղբյուր՝ primenews.am

Կիսվել էջում