Մամուլ

«Վստահ եմ՝ հայրս տեղյակ չի եղել». Գեներալի դատավոր աղջա արդարացումները

PrimeNews.am-ը գրում է․ Մանվել Գրիգորյանի առանձնատներում ԱԱԾ սենսացիոն բացահայտումներից հետո կրքերը չեն հանդարտվում: Կեսգիշերն անց արդեն նրա անկոտրում որդին՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հրաժարական տվեց:

Սոցցանցերում ակտիվորեն քննարկվում է, որ Գրիգորյանների պաշտոնյա հարազատները պետք է հրաժարականի դիմում ներկայացնեն, եւ առաջինը նման քայլի պետք է դիմի Մանվել Գրիգորյանի դուստրը՝ Նաիրա Գրիգորյանը, ով Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորն է։

Նախ հիշեցնենք, 2015 թվականին ճանաչվել է տարվա լավագույն դատավոր, ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, անմիջապես գործի անցել Արմավիրի դատարանում որպես դատավորի օգնական, 2005 թվականից առ այսօր աշխատում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Պատրաստվում է արդյոք գեներալի աղջիկը հրաժարական տալ, Նաիրա Գրիգորյանն ասաց, որ դեռևս չի պատրաստվում հրաժարական տալ, իսկ թե ինչ ասել է «դեռևս», մանրամասնեց, որ չունի նման մտադրություն։ «Ինչի՞ պետք է ես հրաժարականի դիմում ներկայացնեմ։ Ո՞վ է ինչի իմ հրաժարականը պահանջել։

Այս պահի դրությամբ ես իմ աշխատանքը լիարժեք կատարում եմ և դժգոհություններ չկան»,- ասում է դատավորը: Նա չցանկացավ անդրադառնալ եղբոր՝ Կարեն Գրիգորյանի հրաժարականին՝ նշելով, որ դա եղբոր գործն է և անձնական որոշումը։ «Ինձ համար էլ էր դա անակնկալ, ես մամուլից իմացա եղբորս հրաժարականի մասին։ Ի՞նչ ասեմ, դա իր որոշումն է և ես աշխատում եմ չխառնվել նրանց որոշումներին և գործերին, իսկ իմ հրաժարականի մասով կարող եմ կրկին հավելել, որ չունեմ նման մտադրություն»։

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ։

Կիսվել նյութով