Մամուլ

Վիճաբանություն, հայհոյանքներ, ծեծկռտուք Մոսկվա-Երևան չվերթի օդանավում

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, հունիսի 14-ին` ժամը 03.40-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության «Բարս» կայանից ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երևան չվերթի օդանավում անկարգ ուղևոր կա: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված չվերթի ուղևորներ ՌԴ քաղաքացիներ 1982 թ. ծնված Անտոն Ն.-ն, 1987 թ. ծնված Ալեքսեյ Ի.-ն և 1967 թ. ծնված Ալեքսանդր Ֆ.-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ինքնաթիռի սրահում վիճաբանել են միմյանց հետ, տվել են փոխադարձ հայհոյանքներ և ծեծել միմյանց: Ալեքսեյ Ի.-ի ճակատային հատվածում առկա է տեսանելի մարմնական վնասվածք:

Նշված անձինք ժամը 05.20-ին բերման են ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին: Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:

Կիսվել նյութով