Շոու-բիզնես

Վիգեն Հովսեփյան. «Ամանորը նշեցինք ծննդատանը»

2018 թվականը Վիգեն Հովսեփյանի համար սկսվել է իր կյանքի լավագույն նվերով։ Հունվարի 1-ին՝ կեսգիշերից մեկ ժամ անց, լույս աշխարհ է եկել երգչի առաջնեկը: Նորաթուխ ծնողներն Ամանորը դիմավորել են ծննդատանը։

Հայկական ֆոլկ ու իսպանական երգեր կատարող երաժիշտը BRAVO.am-ին հայտնել է, որ որդուն անվանակոչել են Արթուր՝ իր հոր պատվին.«Նոր տարվա փոխարեն հայկական տարբերակով  7 օր 7 գիշեր քեֆ էինք անում:)։ Որդուս լույս աշխարհ գալուց հետո մեր առօրյան լիովին փոխվել է։ Հիմա պիտի ավելի շատ տանը լինեմ, հետաքրքիր է՝ ինչպես է մեծանում, ինչ է անում»։

 

Vigen

 

Նյութի աղբյուրը՝ bravo.am

Կիսվել էջում