ՄամուլՔաղաքականություն

Վարչապետ Փաշինյանը Սիսիանում է․ Ուղիղ միացում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Սյունիք։ Վարչապետը մի շարք հանդիպումներ կանցկացնի Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Կապանի հրապարակներում, Քաջարանում էլ դահլիճային ձևաչափով հանդես կգա ելույթներով, կպատասխանի տեղացիների հարցերին:

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է անցկացնելու Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների հետ, այցելելու է Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարան, ինչպես նաև դեռ նախորդ իշխանությունների օրոք հայ-իրանական սահմանին գործարկված «Մեղրի» ազատ տնտեսական գոտի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կուղևորվի նաև Վայոց ձորի մարզ, լինելու է Ամուլսարի հանքավայրում․ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Փաշինյանը․ «Ուրբաթ առավոտյան կմեկնեմ Ջերմուկ՝ Ամուլսարի խնդրին տեղում ծանոթանալու»

Կիսվել նյութով