Մամուլ

«Վաղուց ժամանակն է Գագիկ Խաչատրյանին, Տիգրան Սարգսյանին և այլոց պատասխանատվության կանչելու». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել.

«Հիշո՞ւմ եք արհեստավարժներից բաղկացած կառավարությունը, Տիգրան Սարգսյանին, ով Համաշխարհային բանկից, Արժույթի միջազգային հիմնադրամից Հայաստան մեծ վարկեր էր բերում և թոզմիշ անում:

Կոստոյումով, փողկապով պրոֆեսիոնալ մի պաշտոնյա ավելի է թալանում, քան ավտոմատով զինված 100 ավազակ:

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Սերժ Սարգսյանը կարողացել է իշխանությունն երկար պահել, որովհետև ներգրավվել է պրոֆեսիոնալներին:

Վաղուց ժամանակն է Սերժի թիմի պրոֆեսիոնալներին` Գագիկ Խաչատրյանին, Տիգրան Սարգսյանին և այլոց իրենց արածների համար պատասխանատվության կանչելու: Հո միայն հեղափոխություն ասելով չէ…»:

Կիսվել նյութով