Մամուլ

Վալերիյ Օսիպյանն աշխատանքից ազատել է Երևանի ոստիկանապետին

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրաման է ստորագրել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանը։

Կիսվել նյութով