Մամուլ

Ս. Օհանյանի շքեղ առանձնատունը չի քանդվում, շինաշխատանքներն են դադարեցվել (լուսանկարներ)

«Հայկական ժամանակ»-ը գրում է. Օրերս մամուլում տեղեկություն էր շրջանառվում, որ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը քանդում է Վահագնի թաղամասում գտնվող իր շքեղ առանձնատունը: Նույն տեղեկությունների համաձայն՝ դա արվում է, որպեսզի իրավապահ մարմինների համար չափելի չլինի, թե ինչ միջոցներով է կառուցվել այս դղյակը:

Սակայն հայտնի դարձավ, որ Օհանյանի՝ Վահագնի թաղամասում գտնվող առանձնատունը ոչ թե քանդվում է, այլ ուղղակի դադարել է դրա կառուցապատումը:

Ավելի վաղ Սեյրան Օհանյանը հայտարարել էր, թե Վահագնի թաղամասի առանձնատներից մեկը ոչ թե իր սեփականությունն է, այլ ինքն այնտեղ վարձով է ապրում: ՀԺ-ն պարզել էր, որ այստեղ առանձնատների ամսական վարձակալության գումարը սկսվում է 3000 դոլարից:

Նշենք, որ Սեյրան Օհանյանի առանձնատունը կառուցված է Փարիզի Ելիսեյան պալատի նախագծով:

Eliseyan palat

arandznatun

Ավելի մանրամասը՝ armtimes.am– ում:

 

Կիսվել նյութով