Մամուլ

Սևանի ջուրը խմելուց հետո ինձ շատ լավ եմ զգում, ընդհանրապես չեմ հիվանդացել․«Սևան» ազգային պարկի տնօրեն (տեսանյութ)

«Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել է իր՝ հիվանդանոցում հայտնվելու մասին շրջանառվող լուրերը․ «Հարգելի հայրենակիցներ տեղեկացնում եմ Ձեզ, որ Սևանի ջուրը խմելուց հետո ես ինձ շատ լավ եմ զգում, հիվանդանոցում չեմ, երբևիցե վերջին մի քանի տարվա մեջ հիվանդանոց չեմ դիմել և ընդհանրապես չեմ հիվանդացել: Տարածվող լուրերը ամբողջությամբ ապատեղեկատվություն է»։

Կիսվել նյութով