Մամուլ

Սևանա լճում ռուս զինծառայողի մահվան պատճառ է եղել ներքին արյունահոսությունը

Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվել են առաջնային անհրաժեշտ բոլոր դատավարական գործողությունները՝ պարզելու օգոստոսի 13-ին Սևանա լճում ռուս պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ Քննչական կոմիտեի խորհրդական Սոնա Տռուզյանը:

«Բացատրություններ են վերցվել ինչպես զինծառայողներից, այնպես էլ` Սևանա լճի լողափում այլ հանգստացողներից, նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար»,- նշեց Սոնա Տռուզյանը:

Նրա խոսքով` դատաբժիշկների տրամադրած նախնական տվյալների համաձայն` զինծառայողի մահվան պատճառ է հանդիսացել ներքին արյունահոսությունը:

Կիսվել նյութով