ԺամանցՕգտակար

Սուրճը պարունակում է օրգանիզմին անհրաժեշտ հակաօքսիդանտներ, սուրճ խմողներն առավել քիչ են տառապում երկրորդ կարգի շաքարային դիաբետով

Սուրճը պարունակում է օրգանիզմին անհրաժեշտ հակաօքսիդանտներ, սուրճ խմողներն առավել քիչ են տառապում երկրորդ կարգի շաքարային դիաբետով։

Կոֆեինը սիրված է շատ մարդկանց կողմից, անկախ այն բանից այն մուտք է գործում օրգանիզմ սուրճի, թեյի թե էներգետիկ ըմպելիքի տեսքով։

Շատ մարդիկ չեն պատկերացնում իրենց առօրյան առանց կոֆեինի։

Տարատեսակ ըմպելիքների առկայությունը շուկայում, կարող է հանգեցնել կոֆեինի անգիտակցաբար չափաբաժնի չարաշահմանը։

Պատճառն այն է, որ էներգետիկ ըմպելիքները պարունակում են հավելյալ կոֆեին, վիտամիններ և միներալներ։

Կոֆեինի չարաշահելը լավ չէ օրգանիզմի համար՝ բարձրացնում է սրտի կծկումների հաճախականությունը և արյան ճնշումը, կարող է առաջացնել դող և դարձնել ձեզ նյարդային, ազդում է կենտրոնացման և քնի վրա, առաջացնում է կախվածություն, ուժեղացնում է ուղեղի և սրտի աշխատանքը։

Սուրճի օրական չափաբաժինը չպետք է գերազանցի 3-4 բաժակը։

Այդ դեպքում կառաջանա սրտխառնոց, ձեռքերի դող, անքնություն։

Կա կարծիք, թե սոված ժամանակ չի կարելի սուրճ խմել, դա միֆ է։ Սուրճի վնասն այն է, որ այն օրգանիզմից դուրս է բերում կալցիումը։

Օրական 2-3 բաժակ սուրճը կնպաստի կենտրոնական նյարդային համակարգի բնականոն աշխատանքին։

Այն դրական է ազդում մտավոր և ֆիզիկական աշխատունակության վրա։

Սուրճ օգտագործելիս պետք է զգույշ լինեն հատկապես նրանք, ովքեր ունեն սրտի առիթմիա, սրտխառնոց, աղեստամոքսային տարբեր հիվանդություններ, անքնություն ու նևրոզ։

Սուրճը պարունակում է օրգանիզմին անհրաժեշտ հակաօքսիդանտներ, սուրճ խմողներն առավել քիչ են տառապում երկրորդ կարգի շաքարային դիաբետով, առավել քիչ են տառապում լյարդի հետ կապված հիվանդություններով։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am

Կիսվել նյութով