Շոու-բիզնես

«Սկզբում ամեն ինչ հեքիաթային ես պատկերացնում, հետո բախվում իրականության հետ»․Սիլվա Հակոբյան

Թերթ․am-ը գրում է․ Հայտնի մարդիկ բնավորության ո՞ր գծերն են խնամքով թաքցնում հանրությունից, արդյոք ունեն անհայտ կողմեր, որոնք դժվար է կռահել` հետևելով նրանց բեմական գործունեությանը:  Այս անգամ բացահայտում ենք  երգչուհի Սիլվա Հակոբյանին: Սիլվային   հանրությունը ճանաչում է որպես հանգիստ ու անվախ մարդու, պարզվում է, իր ամենամեծ թերությունը երգչուհին  համարում է հենց վախերը:

-Ո՞րն է  Ձեր բնավորության ամենաբնութագրական գիծը։

-Համեստությունը:

-Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ թերությունը, որը, հնարավորության դեպքում, կցանկանայիք շտկել կամ վերացնել։

Երևի վախը, որ, երբեմն, ունենում եմ: Իհարկե, վախեր բոլորն ունեն, բայց կան բաներ, որոնց հանդեպ ես վախ ունեմ ու կուզեի փոխել:

Իսկ ինչի՞ց եք շատ  վախենում։ Այդ վախն անհաղթահարելի  համարո՞ւմ եք։

-Մթությունից եմ շատ վախենում: Եղել է դեպք, երբ հայտնվել եմ մթության մեջ, արագ լույս եմ վառել։) Բարձրությունից էլ եմ շատ վախենում: Իսկ եթե ավելի գլոբալ ասեմ, պատերազմից եմ վախենում:

-Ի՞նչ հատկությամբ կուզեիք օժտված լինել։

-Անբուժելի հիվանդությունները բուժելու կարողությամբ: Կունեի կարողանալ այնպես անել, որ ապրել շարունակեն նույնիսկ այն մարդիկ, ում ապրելու հույս այլևս չեն տալիս:

-Ի՞նչն է Ձեզ ամենից շատ բարկացնում հասարակության, մարդկանց մեջ։

Չարությունը: Դա կարող է արտահայտվել անգամ դիմացինի մասին կարծիք հայտնելիս կամ դիմացինի կյանքում տեղի ունեցած լավ իրադարձությանը չարությամբ վերաբերվելով:

Հաճա՞խ եք մենակ մնալու հնարավորություն ունենում։ Ի՞նչի մասին եք մտածումերբ  ինքներդ Ձեզ հետ մենակ եք մնում։

-Մենակ մնալու հնարավորություն, երևի, այն դեպքերում է լինում, երբ ճամփորդում եմ: Տարբեր բաների մասին եմ մտածում: Ավելի շատ ապագայի ծրագրերի հետ կապված մտքեր եմ ունենում:

-Ի՞նչը կարող  է Ձեզ ստիպել հունից դուրս գալ, նյարդայնանալ։

 Ես հունից շատ ուշ դուրս եկող մարդկանց շարքին եմ պատկանում, բայց երբ դուրս եմ գալիս, արդեն անդրդվելի վիճակ է լինում: Սա , իհարկե, ծայրահեղ դեպքերի համար եմ ասում: Կան բաներ, որ կարող են միանգամից նյարդայնացնել ու հունից հանել ինձ: Եթե լինում է այդ պահը, նախընտրում եմ տվյալ մարդուն ասել, թե որն է իր սխալը։ Դա ավելի ճիշտ է, քան նեղվածությունը քո մեջ պահելը, անընդհատ հիշելն ու նյարդայնանալը:

-Իսկ ի՞նչը կարող է խաղաղություն պարգևել Ձեզ նյարդայնացած ժամանակ, հակասթրեսը ո՞րն է:

-Երեխաներն ու իրենց ժպիտը: Հենց տեսնում եմ զարմիկներիս ու զարմուհիներիս ժպիտը, վերջ, մոռանում եմ ամեն վատ բան: Նաև, կարող եմ հեռուստացույցով կենդանական աշխարհի մասին ինչ–որ բան դիտել։ Դա ևս հանգստացնող բնույթ ունի:

Շարունակությունը կարող եք կարդալ սկզբնաղբյուրում

Share