ՄամուլՇոու-բիզնես

«Սիրտս կտոր կտոր ա լինում, բառերս էլ խեղդվում են կոկորդիս մեջ…». Գարիկ Պապոյան

Գարիկ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրտս կտոր կտոր ա լինում, բառերս էլ խեղդվում են կոկորդիս մեջ… Կենդանի էր, ծնվել էր, սիրել էր իրա մորը, բնությունը, ազատությունը, հետո եկան մարդիկ բռնեցին գցեցին վանդակը, սկսեցին իրա տանջանքի վրա փող աշխատել, հետո եկան ուրիշ մարդիկ թույնեցին սատկացրեցին… Էս սիրուն կենդանու կյանքի պատմությունը էս էր… Այո… Սենց ենք մենք վերաբերվում մեր հետ նույն մոլորակը կիսողների հետ…»:

Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանի հասարակության և տեղեկատվության հետ կապերի վարչությունից տեղեկություն էր տարածվել․

«Երեւանի կենդանաբանական այգու տնօրինությունից տեղեկացնում են, որ այգու զեբրը անկել է: Նշենք, որ նոյեմբերի 6-ին զեբրին խնամողը գտել էր կենդանուն ոչ բնական դիրքով պառկած։ Տևական անշարժունակությունից դատելով՝ կասկածներ էին եղել, որ կոտրված է կենդանու հետին վերջույթներից մեկը։ Լաբորատոր հետազոտության տվյալներով, սակայն, կենդանու արյան և մեզի մեջ հայտնաբերվել է մեծ քանակությամբ մկնդեղի (արսեն) պարունակություն։ Զեբրի բուժումն իրականացվել է տեղացի և արտասահմանցի կենդանաբույժների (Լեհաստան, Հոլանդիա, Էստոնիա, Մոսկվա, Իրան, Վրաստան) խորհրդատվությամբ: Մասնագետների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները։ Այսօր՝ նոյեմբերի 13-ի առավոտյան գրանցվել է կենդանու անկում։ Նշենք, որ կենդանուն թունավորելու դիտավորության կասկածով և հանգամանքները պարզելու համար նոյեմբերի 10-ին հաղորդում էր տրվել ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Այժմ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում դեպքի հանգամանքները պարզելու առնչությամբ»։

Կիսվել նյութով