Մամուլ

Սիրով ընդունել եմ այս առաջարկը, ես նոր Հայաստանի կողմնակիցն եմ. Հունան Պողոսյան

Ես նոր Հայաստանի կողմնակից եմ ու ամեն ինչ անելու եմ, որ այդ նոր Հայաստանում լավ լինի: Կառավարության նիստից առաջ՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին փոխոստիկանապետ եւ Սյունիքի մարզպետի թեկնածու Հունան Պողոսյանը։

Դիտարկումներին, որ նա երկար տարիներ ծառայել է նախկին իշխանություններին, Հունան Պողոսյանն արձագանքեց. «Ես՝ ծառայելով օրենքին, միշտ ժողովրդին եմ ծառայել»։

Պողոսյանը նշեց, որ մարզպետի պաշտոնում նշանակվելու առաջարկը կառավարությունից է ստացել. «Ես նախկին պաշտոնում 8 տարի ծառայել եմ, ինձ կարճ դադար էր պետք, իսկ հիմա սիրով ընդունել եմ այս առաջարկը»,- ասաց Հունան Պողոսյանը։

Նրա խոսքով՝ մարզում առաջնային խնդիրներից է լինելու փոխվստահության մթնոլորտի ձեւավորումը։ Հիշեցնենք՝ Հունան Պողոսյանը ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից հաժարականի դիմում էր ներկայացրել մայիսի 11-ին։

Աղբյուր՝ armtimes.com

Կիսվել նյութով