Շոու-բիզնես

Սիլվա Հակոբյանը` հղիության լուրերի մասին

Երգչուհի Սիլվա Հակոբյանի նոր լուսանկարները ենթադրությունների տեղիք են տվել, թե նա պատրաստվում է մայրանալ։ Էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածում գտած լուրի իսկությունը պարզելու նպատակով Tert.am Life-ը խոսեց Սիլվայի հետ։

«Բալիկի չեմ սպասում, պարզապես, երբեմն ինձ թույլ եմ տալիս համեղ սնվել, արդյունքում կիլոգրամներ եմ հավաքում»,– ասաց երգչուհին։

Սիլվան բազմիցս նշել է, որ շատ է սիրում երեխաների և մայրանալու մեծ ցանկություն ունի։ Երգչուհու նորաստեղծ ընտանիքում փոքրիկ ունենալու լուրը շատ սպասված է, սակայն դեռ համալրում չի սպասվում։

«Դա մեզ համար շատ ուրախալի լուր կլինի, որը չեմ թաքցնի իմ լսարանից։ Եթե նման բարի լուր ունենամ, ինքս, անպայման, կխոսեմ այդ մասին»,– նշեց երգչուհին, որի հղիության մասին պարբերաբար լուրեր են տարածվում, ապա հերքվում։

Նա նկատեց, որ արդեն սովորական է վերաբերում այսպիսի խոսակցություններին։ Սիլվան այս ընթացքում աշխատանքային բուռն ընթացքի մեջ է։

Աղբյուր՝ tert.am

Կիսվել նյութով