Մամուլ

Սերժ Սարգսյանի եղբորորդին 50 մլն դրամի գրավի դիմաց ազատ արձակվեց

Սերժ Սարգսյանի եղբորորդին 50 մլն դրամի գրավի դիմաց ազատ արձակվեց

Սերժ Սարգսյանի եղբորորդի Հայկ Սարգսյանն ազատ արձակվեց կալանքից 50 մլն դրամ գրավի դիմաց։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր՝ սեպտեմբերի 10-ին բավարարեց Հայկ Սարգսյանի պաշպտանի միջնորդությունը:

Հայկ Սարգսյանը կալանավորվել է հուլիսի 11-ին։

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2007 թվականի ապրիլի 1-ին` ժամը 16:00-ի սահմաններում, իր բնակության վայրի՝ Երևանի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող ՛«SIGSAUER՛» տեսակի ՛«P266՛» մոդելի ատրճանակով Դավիթ Աշոտի Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:

Կիսվել էջում