Շոու-բիզնես

«Սերը 34 տարեկանում ավելի գիտակցված է». Սոֆի Մխեյանը 34-ամյակը նշել է Եգիպտոսում՝ Նազենի Հովհաննիսյանի հետ

Թերթ․am-ը գրում է․Երգչուհի Սոֆի Մխեյանը 34–ամյակը նշել է Եգիպտոսում, ուր մեկնել էր ընկերուհու` Նազենի Հովհաննիսյանի հետ։ Եգիպտոսում Սոֆին հանդիպել է երգչուհի Նառային, ով ևս ծնվել է ապրիլի 8-ին։ Նրանք միասին նշել են իրենց տարեդարձն ու անմոռանալի օր ունեցել։ Բոլորից հեռու մեկնած Սոֆին էմոցիաների պակաս չի ունեցել։ Երգչուհին պատմել է իր զգացողությունների, անմոռանալի օրվա և տարիքի հետ ձեռք բերած իմաստնության մասին։

Իմ ամենամեծ ձեռքբերումն այն ամենն է, ինչ ունեմ, ստեղծել եմ մինչև օրս` սկսած իմ ընտանիքից (իհարկե, ընտանիքը ոչ թե քո ձեռքբերումն է, այլ բախտի գործոնով պայմանավորված նվերը),  ընկերներից, վերջացրած աշխատանքով, հանդիսատեսով, ջերմությամբ։ Ամեն ինչ կանեմ, որ ձեռքբերումներս շատացնեմ։ Հուսամ` շուտով կբարձրաձայնեմ իմ ամենակարևոր ձեռքբերման` արդեն իմ ընտանիքի, երեխաների մասին։

Երբ հետ եմ նայումհասկանում եմ, որ չեմ փոշմանում կամ ափսոսում որևէ բանի համար։ Իհարկե, տարեցտարի ավելի ես իմաստնանում, հասունանում ու հասկանում, որ անցած տարիներ մեջ կարող էիր շատ ավելին կուտակել, քան արել ես, սակայն ոչնչի համար չեմ ափսոսում։

Ինձ համար բեկումնային տարիք էր չեմ կարող կոնկրետ տարիք նշել, որովհետև յուրաքանչյուր տարիք ունեցել է իր ձեռքբերումները, գուցե, հիասթափությունները։ Ամեն տարիք ինչ–որ բան է սովորեցրել։

30 տարեկանից հետո ամեն ինչ շատ ավելի արագ է առաջ շարժվում։ Գուցե, ուղղակի դու ես մեծանում և հասկանում, որ ամեն ակնթարթը շատ կարևոր է։ Եթե մինչև այդ թվում էր` ամեն ինչ կարող ես հասցնել, հիմա հասկանում ես, որ ժամանակը շատ բան է թելադրում։ Սկսում ես գնահատել ժամանակը։

34-ամյակիս օրը անցկացրի ծովում։ Ծով, հանգստություն, արև, ավազ, բարձր տրամադրություն։ Ջերմ համընկնում եղավ, որ այնտեղ հանդիպեցինք Հրաչ Քեշիշյանի և կնոջ, Նառայի և ամուսու հետ։ Ես ու Նառան նույն օրն ենք ծնվել։ Տարիներ ի վեր, եթե երկուսս էլ Երևանում ենք, ներկա ենք  իրար տարեդարձին, եթե չէ, անպայման, զանգում, շնորհավորում ենք իրար։

Այս անգամ երկուսս էլ Եգիպտոսում էինք և կեսգիշերից Հրաչի ու Նառայի ամուսնու` Վահեի նախաձեռնությամբ,  օրը միասին նշեցինք։ Շատ խաղաղ ու ջերմ մթնոլորտ էր։ Տարեդարձիս օրը կողքիս էր իմ շատ մտերիմ մարդկանցից Նազենին։ Նրա կազմակերպած ծովափնյա անակնկալի շնորհիվ ամբողջ ափն իմացավ, որ ծննդյանս օրն է։ Բոլորից հեռու էի, բայց անընդհատ ինչ–որ բան էր լինում, որ զգում էի` այսօր իմ ծննդյան օրն է։ 34–ամյակս հաստատ վառ կմնա հիշողությանս մեջ։

Տարեդարձիս օրը բոլորից հեռու գնալը հանկարծակի ստացվեց։ Ճամփորդությունը գեղեցիկ նվեր էր ինձ ու Նազենիին` մշտապես «Հայ մայրեր» բարեգործական կազմակերպության կողքին լինելու համար։ Շատ ուրախ եմ, որ ճամփորդությունը համընկավ տարեդարձիս հետ։

Շարունակությունը կարող եք կարդալ սկզբնաղբյուրում

Կիսվել նյութով