Շոու-բիզնես

Սա աշխատանք է, երբ սերը, միտքը, փոխադարձ զրույցը բերում են այն անփոխարինելի հաճույքին. Լուիզա Ղամբարյան

Սա աշխատանք է, երբ սերը, միտքը, փոխադարձ զրույցը բերում են այն անփոխարինելի հաճույքին. Լուիզա Ղամբարյան

Կանանց տոնական մեկամսյակի շրջանակում-ի՝ «Ե՞րբ է կինը երջանիկ» շարքի զրուցակիցն է դերասանուհի Լուիզա Ղամբարյանը: Հատուկ հարցին, թե ե՞րբ է կինը երջանիկ, Լուիզան պատասխանեց.

«Տարբեր տարիքներում ու հոգեվիճակներում կնոջ երջանկությունը կախված է ամեն անգամ այլ երևույթներից: Բայց, եթե ամփոփ ներկայացնենք, ապա կնոջ երջանկությունը առաջին հերթին կայանում է մայրության բերկրանքի մեջ:

Այն կանայք, ովքեր ունեն առողջ միտք և առողջ մարմին, ապա նրանց երջանկության կատարելությունը մայր լինելն է՝ անկախ հասարակական դիրքից, ռասսայական պատկանելիությունից և այլն: Սա բացարձակ երջանկության մոդել է, դրանից զատ կինը երջանիկ է, երբ նա սիրված է իր տղամարդու, աշխատանքի, շրջապատի կողմից: Կինը տրանսֆորմատոր է, երբ նա սեր է ստանում, ապա նա երջանիկ է, իսկ երբ կինը երջանիկ է, ապա երջանիկ են նաև նրան շրջապատողները»:

Դերասանուհին համաձայն չէ այն կարծիքների հետ, թե սերը ժամանակի ընթացքում մեռնում է և առավել կարևոր է փոխադարձ հարգանքը:

«Ես համաձայն չեմ դրա հետ, քանի որ հարգանքի հիմքում էլ սեր պետք է լինի: Եթե չլինի սեր, չի լինի հարգանք, չի լինի միմյանց հետ շարունակելու, հանուն, որևէ բանի համար միասին ապրելու գաղափար: Գուցե ժամանակի հետ կիրքն է վերափոխվում, գուցե սերն իր դրսևորումներն է փոխում, գուցե հասկանում ես, որ նա այլևս քոնն է ու պայքարդ է թուլանում, բայց այդ ամենը չի նշանակում, որ այլես չես սիրում:

Իհարկե, եթե խոսքը գնում է զգացմունքի պահպանման մասին: Անշուշտ լինում են դեպքեր, երբ քեզ թվում է, թե սիրում ես, բայց իրականում հասկանում ես, որ դա միայն քեզ թվում էր: Իսկ սերը այն հարատև ու ուժեղ զգացմունքն է, որը և հեքիաթ է, և շատ իրական: Եթե կա սեր, ուրեմն այն պետք է գնալով շատանա, բայց իհարկե փոխադարձ աշխատանքի շնորհիվ: Ես գտնում եմ, որ սերը տրվում է Աստծուց, բայց այն պիտի պահեն և պահպանեն մարդիկ»,- նկատեց նա:

Սիրո և հարաբերությունների մեջ շատ կարևր է փոխադարձությունը: Թե ինչպե՞ս պետք է ճիշտ մղել այս պայքարն ու երկուսով հասնել երջանկության, Լուիզա Ղամբարյանը կարծում է, որ դա միայն համատեղ մեծ աշխատանքի արդյունքում է հնարավոր:

Կիսվել նյութով