Քաղաքականություն

Սարգսյանը դարձյալ խոսում է 4 միլիոնանոց Հայաստանի և հարյուր հազարավոր աշխատատեղերի ստեղծման մասին «Ազատություն»

Նախագահ Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» փաստաթղթի նախագծի լրամշակված տարբերակը: Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ փաստաթղթի մշակման աշխատանքներում ներգրավված են եղել հանրապետական գործադիր մարմինները, որոնք մինչ այժմ ոլորտային թեմատիկ բազմաթիվ քննարկումներ են անցկացրել ձևավորված աշխատանքային խմբերի միջոցով:

«Խորհրդակցության սկզբում Հանրապետության նախագահն անդրադարձել է Հայաստանի զարգացման հեռանկարային թիրախներին հասնելու համար վճռորոշ նշանակություն ունեցող սկզբունքային մի շարք հարցերի, որոնց շուրջ քննարկման մասնակիցների հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել նույն ձևաչափով նախորդ հանդիպման ժամանակ:

«Մասնավորապես, ցանկանում եմ ընդգծել կայուն և բարձր ներառական տնտեսական աճի ապահովումը, որը զգալի պետք է լինի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար, ինչպես նաև մեր համազգային նպատակներին հասնելու համար՝ մինչև 2040 թվականը չորս միլիոնանոց Հայաստան ունենալու համար հստակ և չափելի միջոցառումների մշակումը և մինչև 2030 թվականը միջանկյալ թիրախային ցուցանիշի սահմանումը: Մենք պայմանավորվեցինք, որ մինչև 2030 թվականը ջանքեր ենք գործադրելու մարդկային կապիտալի զարգացման համար, այսինքն՝ զգալիորեն պետք է ավելացնենք կրթությանն ու առողջապահությանը հատկացվող գումարները:

Մենք մեզ վրա պարտավորություն ենք վերցրել, և ծրագրում պետք է ներառված լինի մինչև 2030 թվականը մի քանի հարյուր հազար աշխատատեղերի ստեղծում, որոնք կապահովեն բարձր աշխատավարձ: Ծրագրում հատկապես պետք է ներառված լինի երիտասարդների շրջանում գործազրկությունը, եթե չասեմ զրոյի հասցնելու, համենայնդեպս, զգալիորեն կրճատելու հարցը: Նոր աշխատատեղերի ստեղծմամբ և եղած աշխատավարձը բարձրացնելու միջոցով մենք պիտի հասնենք աղքատության էական նվազման:

Սա չափազանց կարևոր խնդիր է: Մենք այստեղ նաև պետք է նկատի ունենանք զգալի աշխատանք մեր հարկային դաշտում գործերը բարելավելու, հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը բարձրացնելու ուղղությամբ: Մենք շատ ավելի կարճ ժամկետում և ոչ մինչև 2030 թվականը, պետք է հասնենք ստվերի էական կրճատման և փաստաթղթաշրջանառության ներդրման, առանց որի մենք չենք կարողանալու մեր հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը բարելավել, ինչն ուղղակի պարտադիր է բյուջետային ծախսեր կատարելու համար:

Շարունակությունը կարդացեք՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

Կիսվել նյութով