Աշխարհ

Սաուդյան Արաբիան պատմության մեջ առաջին անգամ մշակույթի նախարար կունենա

Սաուդյան Արաբիայում հայտնվել է մշակույթի նախարարություն, հայտնում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը: Նախարար է նշանակվել արքայազն Բադր բեն Աբդուլլա բել Ֆարհան Ալ Սաուդը: Ավելի վաղ մշակույթի նախարարությունը Սաուդյան Արաբիայում միավորված էր տեղեկատվության նախարարության հետ:

Աղբյուր՝ 1in.am

Կիսվել նյութով