Մամուլ

Սաշիկ Սարգսյանին պատկանող ավտոգազալցակայանը փոխանցվել է Սասուն Միքայելյանին

Հրազդանի՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանին պատկանող ավտոգազալցակայանը փոխանցվել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանին: Հոկտեմբերի 27-ի հայտնի դեպքերից հետո Սաշիկ Սարգսյանը Հրազդանի՝ Սասուն Միքայելյանին պատկանող գազալցակայանը վերցրել էր:

Գազալցակայանը հանդիսացել է «ՀայՌուսգազարտ»-ի (այժմ «Գազպրոմ Արմենիա») սեփականությունը և վարձակալական հիմունքներով տրված է եղել Սասուն Միքայելյանին, իսկ 1999թ-ի հոկտեմբերի 27-ից հետո այն վերցրել են Միքայելյանից և վարձակալության հանձնել Սաշիկ Սարգսյանին: Վերջերս այն կրկին հետ է վերցվել Սաշիկ Սարգսյանից և վարձակալության հիմունքներով հանձնվել Սասուն Միքայելյանին:

Աղբյուր՝ operativ.am

Կիսվել նյութով