Աշխարհ

Ջարեդ Փոլիսը դարձել է առաջին բացահայտ միասեռական նահանգապետ (լուսանկարներ)

Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ջարեդ Փոլիսն իր անունն ամրագրել է Միացյալ Նահանգների պատմության մեջ՝ որպես նահանգապետ դարձած առաջին բացահայտ միասեռականը:

Ինչպես նշում է Daily Mail-ը, Ջարեդ Փոլիսը, որը Ներկայացուցիչների պալատում է 2009 թվականից ի վեր, ընտրվել է Կոլորադոյի նահանգապետ: Հայտնի է, որ 43-ամյա կոնգրեսականը նախընտրական քարոզարշավի ժամանակ բացահայտ խոսել է իր միասեռականության մասին:

miaserakan1

Աղբյուրը մանրամասնում է, որ նախքան այս՝ 2004 թվականին Նյու Ջերսիի նահանգապետ Ջիմ ՄքԳրիվին էր հայտարարել ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունենալու մասին, սակայն դա արել էր հրաժարականից կարճ ժամանակ առաջ:

Նշվում է, որ միլիոնատեր Ջարեդ Փոլիսը հեղինակավոր Փրինսթոնի համալսարանի շրջանավարտ է ու նահանգապետ դառնալու ցանկություն է ունեցել դեռևս ուսանողական տարիներից:

Նա ծագումով հրեա է և համարվում է Կոնգրեսի ամենահարուստ անդամներից մեկը, որը նախընտրական քարոզարշավի համար ծախսել է ահռելի գումարներ՝ 12 միլիոն դոլար:

miaserakan2

Ջարեդ Փոլիսի հանրապետական հակառակորդ Բեն Ալեքսանդրը հայտարարել էր, որ չի կարող հավատալ այն լուրերին, թե իր հակառակորդը խոստացել է ավելի քան 12 միլիոն դոլար ծախսել նախընտրական քարոզարշավի վրա:

Daily Mail պարբերականը հավելում է, որ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների հաղթանակը ենթադրում է, որ օրենսդիր իշխանության այս օղակն ավելի բազմազան ներկայացուցիչներ կունենա՝ ի դեմս առաջին անգամ Կոնգրես անցած մուսուլման ու բնիկ հնդկացի կանանց:

Նա ներկայումս ծառայում է Կոնգրեսում, որտեղ նա ազգային հեղինակություն է վաստակել, որպես առաջադեմ քաղաքական գործիչ: Նա մշտապես իր աջակցությունն է հաըտնել մարիխուանայի օրինականացմանը և Կոլորադոն առաջին նահանգներից մեկն է, որ ցանկանում է  մարիխուանան օրինականացնել:

Կիսվել նյութով