Քաղաքականություն

«Պետք է ծայրահեղ զգոն լինենք»․Փաշինյանը սահմանում չափազանց լարված վիճակի մասին

Լարված ռազմաքաղաքական իրավիճակի մասին հուլիսի 15-ին ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա տեղեկացրեց, որ իր վարչապետ դառնալուց հետո  հրադադարի խախտումներ շատ են եղել Ադրբեջանի կողմից։Փաշինյանը նշեց, որ մենք շփման գծի երկայնքով ունենք ադրբեջանական ստորաբաժանումների կուտակումներ, այդպիսի կուտակումներ ունեինք նաև ապրիլյան պատերազմից առաջ։

«Աշխարհի ցանկացած մասում ապրող յուրաքանչյուր հայ պետք է պատրաստ լինի ամեն ինչ մի կողմ թողնել ու զբաղվել հայրենիքի պաշտպանությամբ։ Սա է իմ ամենակարևոր ուղերձը։ Զինված ուժերին իմ հրամանը հետեւյալն է, որ պետք է ծայրահեղ զգոն լինենք և պատրաստ լինենք ցանկացած սադրանքի»,-ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, որ այսօր իր որդին էլ ծառայում է Արցախում։

Կիսվել նյութով