Մամուլ

Պարոնայք փաստաբաններ, մենք պարտավոր չենք իրավագետ լինել, բայց դուք պարտավոր եք նաև մարդ լինել․ Լիզա Ճաղարյան

«Պարոնայք փաստաբաններն այդպես էլ չհասկացան, որ հասարակությունը ոչ թե մեղադրում է իրենց, թե ինչու են ՀՀԿ-ականի շահերը պաշտպանել դատարանում, այլ թե ինչու էին դրանց ազատ արձակումից հետո ընկել էյֆորիայի ծոցն ու ոչ մի կերպ դուրս չէին գալիս էդ «տաք» ծոցից՝ կարծես Նելսոն Մանդելային կամ Մանդելային հավասար գործչի էին հանել բանտից՝ հաղթահարելով դատախազ-դատավորների կատաղի դիմադրությունը։

Պաշտպանել էիք, լավ էիք արել, «աննախադեպ հաղթանակ» տարած հերոսի լուսապսակ էիք ակնկալում, չստացաք, էդքան բան։ Չստանալուց հետո էլ ձեզ պահեցիք ձեր «հրեշտակ» պաշտպանյալի մակարդակին։

Էս էլ՝ էսքան բան։ Եթե հասարակությունն էս ձեր թամաշան վատ ընդունեց, պատճառները ձեր որդեգրած անհեթեթ կեցվածքի մեջ փնտրեք, ոչ թե ձեր ընդդիմախոսների իրավագիտակցության պակասի մեջ։

Մենք պարտավոր չենք իրավագետ լինել, բայց դուք պարտավոր եք նաև մարդ լինել»։

Կիսվել նյութով