ԺամանցՇոու-բիզնես

«Պարզվում է՝ կան շատ մարդիկ, ովքեր նստած սպասում են, թե երբ եմ սխալ բան ասելու». Գոռ Վարդանյան

Շուտով Յուքոմ ցանցում հեռարձակվող «Արմենիա Պրեմիումի» եթերում կցուցադրվի Գոռ Վարդանյանի «Հրեշների գայլը» դրամա-թրիլերը: Մտահղացման հեղինակը Գոռն է, իսկ սցենարի ստեղծման վրա մեծ խումբ է աշխատել: «Հրեշների գայլն» ուսուցողական ֆիլմ է, որը պարտադիր պետք է նայել: Ֆիլմում ցույց ենք տալիս հասարակության մեջ ոստիկանի կարևոր դերը, մարդկային հարաբերությունները, պայքարն անարդարության դեմ, կյանքի վատ կողմերը, որոնց դեմ պետք է պայքարել: «Հրեշների գայլը» համացանցում մեծ աղմուկ առաջացրեց: Պետք է նշեմ, որ յուրաքանչյուր սերիա մոտ 3 միլիոն դիտում էր ունենում, ինչը խոսում է բարձր ռեյթինգի մասին: Մինչ օրս, երբ շփվում եմ մարդկանց հետ, բոլորը խոսում են այդ ֆիլմից և դրական արտահայտվում իմ կերտած կերպարի մասին»,- Blognews.am – ի հետ զրույցում նշում է Գոռը:

 

vardanyan Gor

 

«Հրեշների գայլը» քրեական պատմություն է, որտեղ կան պետական պաշտոնյաներ, օլիգարխներ, հանցագործներ, պատգամավորներ և բիզնեսմեններ: Ի դեպ՝ այս ֆիլմում Գոռն առաջին անգամ նկարահանվել է ոստիկանական համազգեստով, իսկ հարցին` ինչու «Հրեշների գայլ», Գոռը պարզաբանում է. «Գայլն այն կենդանին է, որը չի վարժվում և ապրում է իր օրենքներով, իսկ հրեշներն այն մարդիկ են, ովքեր իրենց արարքներով մեծ խնդիր են դարձել մարդկանց գլխին: Մեր հերոսի տեսակն այնպիսին է, որ չի կաշառվում, չի տրվում հրեշների գայթակղությանը և չի դառնում նրանցից մեկը: Նա այն գայլերից է, ով պայքարում է հրեշների դեմ»:

Նյութի աղբյուրը՝ Blognews.am

Կիսվել նյութով