Մամուլ

Պատժախցում գտնվելու ընթացքում Գ. Սաֆարյանի առողջական խնդիրները խորացել են

galatv.am-ը գրում էՀիմնադիր խորհրդարանի անդամ, ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղավոր ճանաչված ու երկու տարվա ազատազրկման դատապարտված Գևորգ Սաֆարյանը նոր խցում իրեն լավ է զգում ու որևէ խնդիր չունի, այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցեց Սաֆարյանի մայրը՝ Շուշան Բերբերյանը:

Ավելի վաղ Գևորգ Սաֆարյանի փաստաբանները հայտարարել էին, որ նրա կյանքին վտանգ է սպառնում, քանի որ քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը Սաֆարյանին ցանկանում է տեղափոխել գլխավոր մասնաշենք, որտեղ, ըստ պաշտպանների, ակտիվիստին «քրեական տարրերի կողմից հաշվեհարդար է սպասվում»։

Սաֆարյանը հրաժարվել էր կատարել այդ պահանջը և 23 օր անցկացրել պատժախցում: Հիմա Սաֆարյանի մայրը հայտարարում է, որ պատժախցում անցկացնելու օրերին առողջական խնդիրներն են խորացել.

«Գևորգը պատժախցից դուրս գալուց հետո մի քիչ լավ է, իսկ պատժախուցն ահագին ազդեց իր առողջության վրա, քանի որ խոնավ պայմաններում ծնկի ցավն ավելի է շատացել, ու չի կարողանում ոտքը դնել գետնին, բացի այդ, աչքերի տակն էր կապտած, միջատների կծած տեղեր կային մարմնի վրա: Հիմա խնդիրներ չունի, տեղափոխել են իրեն հարմար պատժախուց, մյուս աշխարհի ներկայացուցիչներ չկան, իրեն ապահով է զգում, տրամադրությունը լավ էր, քանի որ նորմալ խցում է»,- նշեց Գևորգի մայրը:

Gevorg Safaryan

Նյութի աղբյուրը` galatv.am

 

Կիսվել նյութով