Մամուլ

Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հոսպիտալացվել է

Քիչ առաջ հոսպիտալացվել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա Նաիրի բժշկական կենտրոնում է: ArmLur.am-ի տեղեկություններով` երեկ երեկոյան Զոհրաբյանը հավանաբար թունավորվել է Սիլիկյան թաղամասում աղբավայրում հրդեհի պատճառով. նա եղել է դեպքի վայրում, որից հետո իրեն վատ է զգացել:

Այսօր Զոհրաբյանն ԱԺ-ում մասնակցել է ԸՕ աշխատանքային խմբի աշխատանքներին, հետո եղել դատարանում՝ Սասնա Ծռերի դատին, որտեղ ներկայացրել է միջնորդություն Արթուր Հակոբյանին ազատ արձակելու համար: Սակայն վերադառնալով ԱԺ` Զոհրաբյանի առողջական վիճակը վատացել է, և նա դիմել է բժշկական կենտրոն:

Աղբյուր՝ ArmLur.am

Կիսվել նյութով