Շոու-բիզնես

Պամելա Անդերսոնը որդիներին ծանոթացրել է իր երիտասարդ ընկերոջ հետ

51-ամյա Պամելա Անդերսոնը որոշել է իր 34-ամյա ընկերոջը՝ ֆուտբոլիստ Ադիլ Ռամիին, ծանոթացնել որդիների հետ: Սուրբ ծննդյան առիթով Ռամին Ֆրանսիայից եկել է Լոս-Անջելես՝ տոնը  Պամելայի հետ նշելու: Նրանց են միացել նաև Պամելայի երկու որդիները՝ Բրենդոնն ու Դիլանը: Նրանք շուտ ու հեշտությամբ են ընկերացել Ադիլ Ռամիի հետ:

Պամելան և Ադիլը մի քանի ամիս առաջ  են ծանոթացել: Ադիլը չի թաքցնում, որ հիանում է Պամելայով: Նույնիսկ ասում է, որ Պամելան այլմոլորակային էակ է . ժամանակն անզոր է նրա նկատմամբ:  Իսկ 51-ամյա Անդերսոնն ասում է, որ Ադիլի կողքին իրեն շատ երիտասարդ է զգում և երջանիկ է:

Ըստ որոշ լուրերի՝ ֆուտբոլիստը նրան առաջարկել է տեղափոխվել Մարսել և միասին ապրել իր տանը: Պամելան այսպես, թե այնպես, շատ հաճախ է լինում  Մարսելում և   գրեթե ամբողջ ժամանակը տրամադրում է սիրելիին:

Կիսվել նյութով