Մամուլ

«Չէին սպասում» հաղորդումը 2 տարի առաջ է նկարահանվել. Հաճելիորեն զարմացա․ Շարմազանով

Ինչպես խոստացել էր ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովը, արդեն գրանցվել է ֆեյսբուք սոցիալական ցանցում։ Շարմազանովն իր առաջին գրառումն է կատարել․

«Բարի ուշ գիշեր, սիրելի հայեր: Ինչպես խոստացել էի, կփորձեմ առայժմ պաշտոնական էջ ունենալ ֆեյսբուքում՝ արձագանքելով ձեր հորդոր-պահանջներին: Չեմ խոստանում ակտիվ լինել եւ անմիջապես պատասխանել նամակներին եւ մեկնաբանություններին, քանի որ վիրտուալ ոլորտում նորեկ եմ եւ զբաղվածությունս հնարավոր է թույլ չտա մշտապես օնլայն լինել: Բայց կփորձեմ ինտեգրվել :

Սկզբի համար կհրապարակեմ իմ նախորդ հաղորդումներից, հարցազրույցներից, որոնք կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին: «Չէին սպասում» հաղորդումը մոտ 2 տարի առաջ է նկարահանվել:

Հաճելիորեն զարմացա, երբ տեսա, որ հաղորդման մեջ խոսել եմ բաներից, որոնք շատ արդիական են. խոսել եմ հասարակության սեւի եւ սպիտակի բաժանվելուց, որ այսօր իշխանություն եմ, վաղը՝ ընդդիմություն կլինեմ եւ մի շարք այլ կարեւոր հարցերից, որ այսօր ինձ մեղադրում են, թե ինչու նախկինում այս մասին չէիք խոսում:

Ժողովուրդ ջան, խոսել եմ եւ նախկինում, խոսում եմ այսօր, եւ կխոսեմ վաղը: Ամենակարեւորը, որ ուզում եմ շեշտել, իմ անվերապահ հավատարմությունն է քրիստոնեական-ազգային արժեքներին, հայկական ընտանիքին: Ընտանիք, որից սկսվում է իմ հայրենիքը: Մի խոսքով, առաջարկում եմ դիտել»:

Կիսվել նյութով