Մամուլ

Ու ի՞նչ է տալու միայն զենքի լեզուն հասկացող Բաքվին խաղաղություն քարոզելը․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ Ինչքան էլ տիկին Հակոբյանը հորդորեց, թե այս ամենն ասում է, որպես կին և մայր, մեկ բան է մոռանում, որ ամեն դեպքում այս ամենը ընկալվում է, որպես վարչապետի կնոջ խոսք, որը մեխանիկորեն կապվում է նաև վարչապետի անվան հետ։ Առավել ևս, որ տիկին Հակոբյանն այս ամենն ասաց այն հիմնավորմամբ, թե՝ նախաձեռնել է ստեղծել «Կանայք հանուն խաղաղության» արշավ, որի առաքելությունը համարում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծման նպաստելը։ Մի կողմ թողնենք,որ նման մտքերով ոչ թե խաղաղության կարելի է նպաստել, այլ՝ Բաքվի ռազմատենչության աճի։ Եվ արդյո՞ք պատահական էր, որ ՀՀ վարչապետն էլ իր հերթին է նույն պահին փորձում նույնքան գեղեցիկ ճառով Բաքվին խաղաղության կոչեր հղել։

Հետաքրքիր է՝ լրջորե՞ն հավատում է Փաշինյանը, որ նման ծավալուն խաղաղասիրական ելույթներով կարող է ազդել Ալիևի քայլերի վրա։ Այն դեպքում, երբ արցախյան պատերազմի և հետպատերազմյան ողջ ժամանակաշրջանի փորձը մեկ բան է ցույց տվել՝ ազերիներին կարելի է խաղաղության հասցնել ոչ թե խաղաղ խոսքերով, այլ՝ բացառապես ուժով։

Ավելի մանրամասը՝  թերթի այսօրվա համարում։

Կիսվել նյութով