Մամուլ

«Ու թող սրանից հետո Ուկրաինայի տնաբույծ քաղաքական գործիչները հեքիաթներ պատմեն խաղաղ հեղափոխության մասին»․Միխեիլ Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու վերաբերյալ կատարել է հետևյալ գրառումը․

«Ու թող սրանից հետո Ուկրաինայի տնաբույծ քաղաքական գործիչները հեքիաթներ պատմեն խաղաղ ակցիաներով փոփոխությունների հասնելու անհնարինության մասին:

Հիմա ամենագլխավորն է սկսվում՝ ընտրություններ, որ երիտասարդ թիմ կա + արմատական հակաօլիգարխիկ փոփոխություններ = Հայաստանի արագ արդիականացում տեղի ունենա»։

Մեկ շաբաթ առաջ էլ նա արձագանքել էր Հայաստանի խորհրդարանում ՀՀԿ պատգամավորներից մեկի ելույթին, ով  Նիկոլ Փաշինյանին մեղադրել է Սաակաշվիլիից շնորհավորանք ստանալու մեջ:

 

Կիսվել նյութով