Շոու-բիզնես

Ուրախ կլինեմ, որ սիրահարներն իմ երգով ու տեսահոլովակով իրար գտնեն, կրկին սեր խոստովանեն. Իսկուհի Հովհաննիսյան

Երգչուհի Իսկուհի Հովհաննիսյանը նոր անակնկալ է պատրաստել իր երկրպագուների համար: Սուրբ Վալենտինի տոնի կապակցությամբ` փետրվարի 14-ին երգչուհին կներկայացնի իր նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է «Սերը իմ» երգի հիման վրա:
«Երգի հեղինակն է Արման Անտոնյանը, ում հետ աշխատելու արդեն երկար փորձ ունենք: Պետք է խոստովանեմ, որ երգի առաջին նոտաներից հասկացա, որ այն պետք է ես կատարեմ: Առհասարակ, երգերի ընտրությանը շատ լուրջ եմ մոտենում, երբեք ինքնանպատակ որևէ երգ չեմ կատարի, դրանք պետք է ներսից զգամ, սիրեմ ու ընկալեմ, եթե երգը ես չապրեմ, ապա էմոցիա հաղորդել չեմ կարող»,- նշեց երգչուհին ու խոսեց տեսահոլովակի մասին.
«Այս երգը հատուկ իմ ու ամուսնուս համար գրված չէ, բայց ինչպես յուրաքանչյուր սիրահար զույգ, մենք էլ այն միմյանց ենք նվիրել: Հատկապես, որ երկուսս էլ շատ ենք աշխատել այս երգի կայացման հարցում, թեպետ ամուսնուս ներգործությունը շատ ավելի մեծ է, քան իմը: Ուրախ կլինեմ, որ սիրահարներն իմ երգով ու տեսահոլովակով իրար գտնեն, իրար կրկին սեր խոստովանեն»,- ընդգծեց նա:
Զրքույցի վերջում Իսկուհի Հովհաննիսյանը սիրո տոնի կապակցությամբ իր բարեմաղթանքը հղեց.
Նյութի աղբկուրը՝ life.panorama.am
Կիսվել նյութով