Մամուլ

Որ ասում են հետմահու կյանք կա, ես դա հասկանում եմ այն իմաստով, որ մարդն ապրում է, քանի դեռ իրեն հիշող կա

Այսօր, ոստիկանության ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ հասցրած քաղաքացու` Արթուր Սարգսյանի (Հաց բերող) ծննդյան օրն է: Նա կդառնար 50 տարեկան:

Որ ասում են հետմահու կյանք կա, ես դա հասկանում եմ այն իմաստով, որ մարդն ապրում է, քանի դեռ իրեն հիշող կա: Ուրեմն Արթուրը ապրում է,- ֆեյսբուքյան էջում գրել է Թամար Հովհաննիսյանը։

«Արձակագիր Հրաչ Սարիբեկյանն է ասում է՝ մահը մարդկանց վերադարձի անընդհատ ուշանալն է: Այդպես է: Թերևս Արթուրը ու Հաց Բերողի գաղափարը ավելի շոշափելի կապրի, երբ իրականանա Մարդասիրության պուրակի գաղափարը, ուր կայցելեն ոչ միայն հայատանաբնակները, այլ նաև զբոսաշրջիկները:

hushardzan

Մարդկային ցեղը իր դեմքը վերագտնելու համար պիտի հետևի Հաց Բերողի բնական, պարզ ու ընկալելի փիլիսոփայությանը՝ փողը չպետք է իշխի մարդուն, այլ հակառակը: Նա, ով կուշտ է սովածի մասին պիտի չմոռանա և շատ այլ թևավոր խոսքեր, որ ինքն ասում էր, առանց իսկ գիտակցելու, որ թևավոր են: Ինքն այսօր էլ Եմենում սովից մահացող երեխաներին հաց ու օգնություն կհասցներ, իր բնույթն էր այդպիսին: Հիմա ես մտածում եմ, ինչ լավ կլինի այդ պուրակը իր Արթուրի հուշարձանով լինի մեր քաղաքում, ծառաշատ, փոքրիկ ջրավազանի միջից բարձրացող ու դեպի երկինք խոյացող, երկինքացած Արթուրը ու շուրջն էլ իր ասածները, որոնց կարիքն այսօր այնքա՜ն ունի մարդկությունը, որ չդադարի մարդկություն լինելուց: Շնորհավոր լինի ապրող Հաց Բերողը…»

Կիսվել նյութով