Քաղաքականություն

«Որևէ մեկը չմտածի, թե ես ձեզանից թաքուն որևէ թուղթ կստորագրեմ․դուք եք բարձրագույն իշխանությունը և որոշողը»․ Փաշինյան

«Մարդիկ կան, որոնք փողեր են ծախսում, լրատվամիջոցներ են գնում, ֆեյքեր են վարձում, որ հայտարարեն, թե Փաշինյանը եկել է հողեր հանձնելու: Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ես Ղարաբաղի հարցով մեկ բառ դեռ չեմ բանակցել, նրանք ասում են՝ եկել է հող հանձնելու: Իրենք իրենց հետ են շփոթում, բայց ես ուզում եմ ասել, որ մենք ազգովի պատրաստ ենք հակահարված տալու Ադրբեջանի ցանկացած սադրանքի: Բայց մենք պատերազմ չենք ուզում, մենք պատրաստ ենք խաղաղ բանակցությունների, խաղաղ կարգավորման: Նրանք չեն հասկանում, որ Ղարաբաղի հարցը լուծող-չլուծողը կառավարությունը չէ, այլ ժողովուրդն է, եւ ես ուզում եմ ասել, որ եթե բանակցային գործընթացում կլինի կարգավորման մի տարբերակ, որին ես ինքս կհավատամ եւ կհամարեմ, որ դա լավ տարբերակ է, որեւէ մեկը չմտածի, թե ես ձեզանից թաքուն որեւէ թուղթ կստորագրեմ կամ որեւէ գործողություն կանեմ:

Ես կգամ եւ կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ եւ դուք կորոշեք՝ մենք գնո՞ւմ ենք կարգավորման այդ տարբերակով, թե՞ ոչ: Դուք եք բարձրագույն իշխանությունը եւ որոշողը, եւ սրանում որեւէ կասկած չի կարող լինել: Հիմա էլ մարդիկ դուրս են եկել, ասում են՝ Հայաստանում քաղաքացիական պատերազմներ կարող են լինել, տո քաղաքացիական պատերազմներ միայն ձեր օֆիսների ներսում կարող է լինել, դուք քանի՞ քաղաքացու աջակցություն ունեք, որ քաղաքացիական պատերազմից եք խոսում»,- հայտարարեց Փաշինյանը:

Կիսվել նյութով