Շոու-բիզնես

Ով էր միջնորդել Դիանա Գրիգորյանին մեդալով պարգևատրելու համար

Մարտի 7-ին Սերժ Սարգսյանը մի շարք գործիչների, այդ թվում` սերիալների սցենարիստ Դիաննա Գրիգորյանին էր պետական պարգեւի արժանացրել` տալով Խորենացու մեդալ: Դիաննա Գրիգորյանին հատկապես սոցիալական ցանցերում քննադատեցին, մինչդեռ իրական քննադատությունը պետք է ուղղվեր անձանց, որոնք էլ նախագահական պարգեւատրման համար ներկայացրել էին Գրիգորյանի անունը:

«Ժողովուրդ» օրաթերթը նախագահականից հետաքրքրվեց՝ ով է առաջադրել Դ. Գրիգորյանի թեկնածությունը, եւ ինչ չափանիշներով է նա ընտրվել: Սակայն հստակ պատասխան չի տրվել. միայն նշված է, որ օրենքի համաձայն` մեդալներով պարգեւատրելու միջնորդությունները ներկայացնում են վարչապետը, պետական մարմինների ղեկավարները, Երեւանի քաղաքապետը, նաեւ այլ անձինք: Իսկ թե կոնկրետ ովքե՞ր, չեն ասել:

Dianna Grigoryan 2

Նյութի աղբյուրը՝ armlur.am

Կիսվել նյութով