Մամուլ

Ոստիկանները բերման են ենթարկել Խաչատուր Սուքիասյանի թիկնազորին. մանրամասներ

Սեպտեմբերի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ հրահանգեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին իրականացնել ռեյդ, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին և զինաթափել:

«Պարոնայք Արթուր Վանեցյան եւ Վալերի Օսիպյան, ես երկու ժամից լսեմ ձեր զեկույցը՝ կատարված աշխատանքների և արդյունքների մասին»,- հրահանգել էր Փաշինյանը: Մինչ այս պահը պաշտոնապես որեւէ տեղեկություն չկա, թե ում թիկնազորին են բերման ենթարկել, ինչու եւ ինչ են հայտնաբերել նրանց մոտ: ԱԺ նախկին պատգամավոր, «Սիլ» կոնցեռնի նախագահ Խաչատուր Սուքիասյանի թիկնապահներին երեկ գիշեր ՀՀ ոստիկանությունը բերման է ենթարկել:

«Սիլ» կոնցեռնի մամլո խոսնակ Աննա Մկրտչյանը հաստատեց տեղեկությունը՝ հայտնելով, որ «գիշերը Խաչատուր Սուքիասյանի թիկնապահներն իսկապես ՀՀ ոստիկանության կողմից բերման են ենթարկվել, ստուգվել են նրանց փաստաթղթերը: Քանի որ բոլոր աշխատակիցները «Կամանդիր սեքյուրիթի»  պահնորդական կազմակերպության ներկայացուցիչներ են, օրենքով թուլատրելի գործունեություն են ծավալում, ունեն հատուկ կարգավիճակ, ուստի 5 րոպե անց նրանց բաց են թողել»: Հարցին, թե ինչպե՞ս է Սուքիասյանը վերաբերվում Նիկոլ Փաշինյանի այդ հրահանգին, Մկրտչյանը պատասխանեց մեկ բառով` «Հանգիստ»:

Աղբյուր՝ armlur.am

Կիսվել նյութով