Մամուլ

«Ոչ ոքի կլասիկ ցավը մի տար․ Մնա ադեկվատ․ Գնա գործ արա»․ Դիանա Գասպարյանի կոչը

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի կոչը՝ Ֆեյսբուքյան գրառման տեսքով․

«Եղի՛ր տարբերվող.
Մի՛ վառիր կամ թաղիր ՀՀԿ-ին,
Մի՛ ցնծա ՀՀԿ-ի՝ Ազգային ժողովում չհայտնվելուց,
 Մի՛ ծաղրիր Մենուային ու Աշոտյանին,
 Առավել ևս, մի՛ անդրադարձիր Մենուայի ձիուն,
Մի՛ չարախնդա ՀՀԿ-ի տապալման համար. ոչ մի իշխանություն հավերժ չէ, և վաղն ուրիշները հրճվելու են իմ ու քո ձախողմամբ,
Ոչ ոքի կլասիկ ցավը մի՛ տար,
Մի՛ արա այն, ինչ անում է մեծամասնությունը. մնա՛ անհատականություն:

․ Եղի՛ր ավելի բարի։
․ Եղի՛ր ավելի հանդուրժող:
․ Մնա՛ ադեկվատ:
․ Գնա՛ գործ արա»:

Կիսվել նյութով